12:16 30 ապրիլի, 2021Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահան Ադիլխանյանն ապրիլի 28-ին հրաժարական է տվել: Այն ընդունվել է ՀԲՖ ղեկավարության կողմից:
«Շնորհակալություն եմ հայտնում Արթուր Գևորգյանին և ֆեդերացիայի ամբողջ անձնակազմին՝ համատեղ աշխատանքի համար: Հավաքականի տղաներին մաղթում եմ հաջողություն»,- ՀԲՖ մամուլի ծառայության հետ զրույցում նշել է Վահան Ադիլխանյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի էր ունեցել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը, որի արդյունքում ընտրվել էր Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.