Եվրոպայի լիգա. «Ռոման» բաց թողեց 6 գոլ, «Արսենալը» ևս պարտվեց (տեսանյութ)

00:55   30 ապրիլի, 2021

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում ապրիլի 29-ին անցկացվեցին կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները։

Իտալական «Ռոման» հյուրընկալվելիս 2:6 հաշվով պարտվեց Հենրիխ Մխիթարյանի նախկին ակումբ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»: Առաջին խաղակեսից հետո իտալական ակումբը հաղթում էր 2:1 հաշվով, սակայն ընդմիջումից հետո դաշտի տերերը խփեցին 5 գոլ և տարան վստահ հաղթանակ: «Մանչեսթեր Յունայթեդից» դուբլի հեղինակ դարձան պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը և ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում հանդես եկավ առանց փոխարինման:

1964-ից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» առաջին ակումբն է, որը 6 գոլ է խփում եվրագավաթների կիսաեզրափակիչում: 1964-ին նման ցուցանիշ Չեմպիոնների լիգայում գրանցել էր Մադրիդի «Ռեալը»:

Օրվա մյուս խաղում իսպանական «Վիլյառեալը» 2:1 հաշվով տնային հաղթանակ տարավ Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ:

Պատասխան հանդիպումները տեղի կունենան մայիսի 6-ին:

Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպումներ

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Ռոմա» (Իտալիա)` 6:2 (տեսանյութ)

Բրունու Ֆերնանդեշ, 9, 71 (11մ), Էդինսոն Կավանի, 48, 64, Պոլ Պոգբա, 75, Մեյսոն Գրինվուդ, 86 – Մանուել Պելեգրինի, 15 (11մ), Էդին Ջեկո, 34

«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 2:1 (տեսանյութ)

Մանու Տիգուեյրոշ, 5, Ռաուլ Ալբիոլ, 29 – Նիկոլյա Պեպե, 73

Հեռացուներ՝ Էթյեն Կոպու, 80 – Դանի Սեբալյոս, 73



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.