Ռուսաստանի հավաքականի կազմում աշխարհի քառակի չեմպիոնն ինքնասպան է եղել

19:24   28 ապրիլի, 2021

Գնդակով հոկեյի Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացող Ռոման Գեյզելն ինքնասպանություն է գործել: 40-ամյա մարզիկը հրազենով կրակել է իր վրա, հայտնում է «Советский спорт»-ը:

Ռոման Գեյզելը 32 տարեկանում կարիերան ավարտել էր ծանր վնասվածքի պատճառով: Նա հանդես էր գալիս դարպասապահի դիրքում: Ռուսաստանի հավաքականի կազմում նա 6 անգամ մասնակցել է աշխարի առաջնությունների, իսկ 2006, 2007, 2008 և 2011 թվականներին նվաճել չեմպիոնի կոչումը:

View this post on Instagram

A post shared by Федерация хоккея с мячом (@rusbandy)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։