Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացրել է ամսվա լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզիչի թեկնածուներին, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը որոշվելու են երկրպագուների և Պրեմիեր լիգայի գլխավոր հովանավոր VBET ընկերության կողմից ընտրված փորձագիտական խմբի կողմից՝ երկրպագուները՝ 1/3, իսկ փորձագետները՝ 2/3 համամասնությամբ:
Ապրիլի լավագույն ֆուտբոլիստների թեկնածուներն են՝
Վլադիմիր Ազարով (Նոա)
3 խաղ, 1 գոլ, 1 ասիստ
Էդգար Մալաքյան (Արարատ)
3 խաղ, 2 ասիստ
Ալեքսանդր Կարապետյան (Արարատ-Արմենիա)
3 խաղ, 2 գոլ
Ստեֆան Աջումանի (Վան)
3 խաղ, 2 գոլ
Հիգոր Լեիտ (Փյունիկ)
4 խաղ, 2 գոլ, 1 ասիստ
Երկրպագուները քվեարկությանը կարող են մասնակցել այստեղ:
Ապրիլի լավագույն մարզիչի մրցանակի հավակնորդներն են՝
Դմիտրի Գունկո (Նոա)
3 խաղ, 9 միավոր
Արթուր Ասոյան (Վան)
3 խաղ, 6 միավոր
Եղիշե Մելիքյան (Փյունիկ)
4 խաղ, 6 միավոր
Երկրպագուները քվեարկությանը կարող են մասնակցել այստեղ:
Քվեարկությունը կավարտվի մայիսի 1-ին՝ ժամը 18:00-ին, իսկ մրցանակները կհանձնվեն Պրեմիեր լիգայի առաջիկա տնային հանդիպումների ժամանակ:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։