Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ծանրորդներին ու ըմբիշներին

18:38   27 ապրիլի, 2021

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպայի առաջնությունում եւ Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում հաջողություններ արձանագրած ծանրամարտի եւ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականների անդամներին։

«Հաղթանակի այն զգացողությունը, որ պատճառեցիք Հայաստանի ժողովրդին՝ կրկնակի ավելի մեծ արժեք ունի: Հետպատերազմական այս շրջանում սեփական ուժերի նկատմամբ վստահությունն առանձնակի կարեւոր է»,- Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում նշված է տեսանյութին կից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։