«Յուվենտուսը» բանակցություններ է սկսել Հենրիխ Մխիթարյանի հետ

18:02   27 ապրիլի, 2021

Թուրինի «Յուվենտուսը» շարունակում է հետաքրքրվել իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով:

Min.news-ի համաձայն՝ Իտալիայի չեմպիոնը բանակցություններ է սկսել 32-ամյա ֆուտբոլիստի գործակալի հետ: Նշվում է, որ «Յուվենտուսը» պատրաստ է տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձ վճարել Մխիթարյանին:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մխիթարյանը չի շտապում երկարաձգել «Ռոմայի» հետ գործող պայմանագիրը, որը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը 2020 թվականի սեպտեմբերին Լոնդոնի «Արսենալից» է տեղափոխվել «Ռոմա», որի կազմում Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 29 խաղի և դարձել 9 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ:

Հայաստանի հավաքականի ավագը նախկինում հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013), Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016) և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2016-2018):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։