New In Chess Classic. Արոնյանը դուրս է եկել փլեյ-օֆֆ

11:37   27 ապրիլի, 2021

Լևոն Արոնյանը նվաճել է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի Champions Chess Tour-ի հերթական օնլայն մրցաշարի՝ New In Chess Classic-ի քառորդ եզրափակիչի ուղեգիր:

3 մրցումային օրերի ընթացքում հայ գրոսմայստերը հավաքել է 9 միավոր և ամերիկացի Ուեսլի Սոյի հետ բաժանել 4-5-րդ տեղերը: Արոնյանը և Սոն կհանդիպեն քառորդ եզրափակիչում: Հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի Մագնուս Կարլսենի ու ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի պարտիայի հաղթողի հետ:

Մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա մայիսի 2-ին։ Մրցանակային հիմնադրամը 100 հազար դոլար է։ Առաջին տեղ գրաված շախմատիստը կստանա 30 հազար դոլար, երկրորդը՝ 15 հազար, երրորդը՝ 8500:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։