Յան Նեպոմնյաշչին՝ Հավակնորդների մրցաշարի հաղթող

21:35   26 ապրիլի, 2021

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին ապահովեց հաղթողի կոչումը:

Վերջին՝ 13-րդ տուրում ռուս գրոսմայստերը սպիտակներով ոչ ոքի խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ և հավաքեց 8.5 միավոր: Երկրորդ տեղում գտնվող հոլանդացի Անիշ Գիրին սև ֆիգուրներով պարտվեց ռուս Ալեքսանդր Գրիշչուկին և ունի 7.5 միավոր:

Ամերիկացի Ֆաբիանո Կարուանան սպիտակներով ուժեղ գտնվեց չինացի Վան Հաոյից, իսկ Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիրենը սևերով հաղթեց ռուս Կիրիլ Ալեքսեենկոյին:

Հիշեցնենք, որ հավակնորդների մրցաշարի հաղթողը համաշխարհային թագի համար կմրցի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։