«Նապոլին» 3 միավոր տարավ Թուրինից (տեսանյութ)

22:26   26 ապրիլի, 2021

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 33-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց Թուրինի «Տորինոյին»: Հյուրերից խաղի սկզբնամասում աչքի ընկան ֆրանսիացի կիսապաշտպան Տյեմու Բակայոկոն ու նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենը:

Այս հաղթանակից հետո Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմը հավաքեց 66 միավոր և հավասարվեց Թուրինի «Յուվենտուսին» ու մեկ հանդիպում պակաս անցկացրած «Միլանին», որոց հետ բաժանում է 3-5-րդ տեղերը: «Տորինոն» 31 միավորով 16-րդն է:

Իտալիայի առաջնություն, 33-րդ տուր

«Տորինո» - «Նապոլի»՝ 0:2 (տեսանյութ)

Տյեմու Բակայոկո, 11, Վիկտոր Օսիմհեն, 13

Հեռացում՝ Ռոլանդո Մանդրագոարա, 86 («Տորինո»)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։