Նադալը` 2-րդ ռակետ, Մարգարիտա Գասպարյանը նահանջել է

10:41   26 ապրիլի, 2021

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ապրիլի 26-ին ներկայացրել է վարկանիշային թարմացված աղյուսակը:

Առաջին ռակետի կոչումը պահպանել է սերբ Նովակ Ջոկովիչը, իսկ իսպանացի Ռաֆայել Նադալը Բարսելոնայի մրցաշարի հաղթողի տիտղոսը 12-րդ անգամ նվաճելուց հետո շրջանցել է ռուս Դանիիլ Մեդվեդևին և բարձացել երկրորդ տեղ:

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը պահպանել է 23-րդ տեղը:

Ռուսաստանի ներկայացուցիչ Մարգարիտա Գասպարյանը Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում նահանջել է 9 աստիճան և հայտնվել 98-րդ տեղում: Առաջին ռակետի կոչումը պահպանել է ավստրալուհի Էշլի Բարթին: Ճապոնացի Նաոմի Օսական երկրորդն է, իսկ ռումինացի Սիմոնա Հալեպը եզրափակում է լավագույն եռյակը: 

ATP, վարկանիշային աղյուսակ 

1 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - 11 963 միավոր

2 (3). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) - 9810

3 (2). Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան) - 9700

4 (4). Դոմինիկ Տիմ (Ավստրիա) - 8365

5 (5). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) -  7980

6 (6). Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) - 6125

7 (7). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան) - 6000

8 (8). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) - 5875

9 (9). Դիեգո Շվարցման (Արգենտինա) - 3765

10 (10). Մատեո Բերետինի (Իտալիա) - 3568

23 (23). Կարեն Խաչանով (Ռուսաստան) - 2280



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։