«Ինտերը» հաղթեց, «Յուվենտուսը» միավորներ կորցրեց (տեսանյութ)

18:56   25 ապրիլի, 2021

Իտալիայի առաջնության 33-րդ տուրում առաջատար «Ինտերը» Միլանում ընդունեց «Վերոնային»։ Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմն առավելության հասավ 1։0 հաշվով։ 76-րդ րոպեին աչքի ընկավ իտալացի պաշտպան Մատեո Դարմիանը։

«Ինտերը» 79 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 13 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Միլանից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

66 միավոր ունի նաեւ երրորդ տեղում ընթացող «Յուվենտուսը», որը հյուրընկալվեց «Ֆիորենտինային» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։ Թուրինյան թիմին պարտությունից փրկեց իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի գոլը։

Իտալիայի առաջնություն, 33-րդ տուր

«Ինտեր» - «Վերոնա»՝ 1։0 (տեսանյութ)

Մատեո Դարմիան, 76

«Ֆիորենտինա» - «Յուվենտուս»՝ 1։1 (տեսանյութ)

Դուշան Վլախովիչ, 29, 11մ - Ալվարո Մորատա, 46



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։