ԵԱ. Արթուր Դաթվյանը հենացատկում մեդալ չնվաճեց (ֆոտո)

15:56   25 ապրիլի, 2021

Արթուր Դավթյանը մեդալ չնվաճեց սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացատկի վարժությունում:

Շվեյցարիայի Բազել քաղաքում ավարտվող Եվրոպայի առաջնությունում ապրիլի 25-ին տեղի ունեցած հենացատկի վարժության երզափակիչում Դավթյանը 14.499 միավորով զբաղեցրեց 6-րդ տեղը:

Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Ուկրաինան ներկայացնող Իգոր Ռադիվիլովը 14.716 միավորով:

Արթուր Դավթյանը ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը, նվաճել էր նժույգ թափեր վարժության Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Մինսկ-2019 Եվրոպական խաղերի չեմպիոնը ոսկե մեդալ նվաճեց 14.266 միավորով: Հայաստանի մյուս ներկայացուցիչները մեդալ չնվաճեցին:

Հիշեցնենք, որ սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականից Տոկիո-2020-ի օլիմպիական ուղեգիր ունի միայն Արթուր Դավթյանը: Նա օլիմպիական ուղեգիրը նվաճել է 2019 թվականի հոկտեմբերի 8-ին Շտուտգարտում անցկացված աշխարհի առաջնությունում։ Դավթյանը սպորտային մարմնամարզությունում Հայաստանի միակ ներկայացուցիչը կլինի Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում:

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։