ԵԱ. Արթուր Ավետիսյանը գրավեց 4-րդ տեղը, Վահագն Դավթյանը 8-րդն է (ֆոտո)

18:05   24 ապրիլի, 2021

Շվեյցարիայի Բազել քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության օղակների վարժությունում Հայաստանը մեդալ չնվաճեց: Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն Արթուր Ավետիսյանը 14.866 միավորով զբաղեցրեց չորրորդ տեղը, իսկ Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը 8-րդն էր՝ 14.658 միավոր:

Այս վարժության չեմպիոնի կոչումը նվաճեց Հունաստանի ներկայացուցիչ Էլեֆտերիոս Պետրոունիասը, որը հավաքեց 15.400 միավորով:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը, Մինսկ-2019 Եվրոպական խաղերի չեմպիոն, Հայաստանի առաջատար մարմնամարզիկ Արթուր Դավթյանը նվաճել էր նժույգի թափեր վարժության Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Գագիկ Խաչիկյանը զբաղեցրել էր չորրորդ տեղը:

ԵԱ-ի վերջին օրը՝ ապրիլի 25-ին, տեղի կունենա հենացատկի վարժության եզրափակիչը, որտեղ հանդես կգա Արթուր Դավթյանը: Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմից միայն բազմամարտում հանդես եկող Արմեն Պետրոսյանին չէր հաջողվեց հաղթահարել որակավորման փուլի արգելքը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։