17:28 23 ապրիլի, 2021ՈւԵՖԱ–ն պաշտոնապես հայտնել է Դուբլինը Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի (Եվրո–2020) հանդիպումներն անցկացնելու իրավունքից զրկելու մասին։
Իռլանդիայի մայրաքաղաքում նախատեսված խմբային փուլի խաղերը կընդունի Սանկտ Պետերբուրգը։
Այդ հանդիպումներն են Լեհաստան – Սլովակիա (հունիսի 14), Շվեդիա – Սլովակիա (հունիսի 18), Շվեդիա – Լեհաստան (հունիսի 23)։
Հունիսի 29–ին նախատեսված 1/8 եզրափակիչի հանդիպումը տեղի կունենա Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Եվրո-2020-ը հետաձգվել էր մեկ տարով և կանցկացվի 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ պետք է տեղի ունենար 12 քաղաքներում՝ Լոնդոնում, Մյունխենում, Հռոմում, Կոպենհագենում, Բուխարեստում, Ամստերդամում, Դուբլինում, Բիլբաոյում, Բուդապեշտում, Սանկտ Պետերբուրգում, Գլազգոյում և Բաքվում:
Բիլբաոյում նախատեսված հանդիպումը կանցկացվեն Սեւիլիայում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.