Մերտենսը կրկնեց A Սերիայում «Նապոլիի» պատմության լավագույն ռմբարկուի ռեկորդը (ֆոտո)

10:41   23 ապրիլի, 2021

«Նապոլիի» բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսը, գոլի հեղինակ դառնալով «Լացիոյի» դեմ Իտալիայի առաջնության 32-րդ տուրի խաղում (5:2), կրկնել է ակումբային ռեկորդ:

Դա A Սերիայում 33-ամյա ֆուտբոլիստի 102-րդ գոլն էր «Նապոլիում»: Այդ ցուցանիշով Մերտենսը հավասարվեց Իտալիայի առաջնությունում «Նապոլիի» պատմության լավագույն ռմբարկու իտալացի Անտոնիո Վոյակին, հայտնում է Opta-ն:

Հիշեցնենք, որ Մերտենսը 2013 թվականից է խաղում «Նապոլիում»: Իտալիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 23 հանդիպման, դարձել 9 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։