«Ռոմայի» մեկնարկային կազմը «Ատալանտայի» դեմ խաղում

19:16   22 ապրիլի, 2021

Իտալիայի առաջնության 32-րդ տուրի խաղում «Ռոման» կընդունի Բերգամոյի «Ատալանտային»։ Հռոմեական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել թիմի մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Ռոմա». Պաու Լոպես, Մանչինի, Կրիստանտե, Իբանիես, Կարսդորպ, Վիլյար, Վերետու, Կալաֆիորի, Պելեգրինի, Մխիթարյան, Ջեկո։

«Ռոմա» - «Ատալանտա» հանդիպումը Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին։

31 տուրից հետո «Ատալանտան» 64 միավորով չորրորդ տեղում է, իսկ «Ռոման» հետ է 10 միավոր և 7-րդն է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։