«Տոտենհեմի» կամային հաղթանակը (տեսանյութ)

23:03   21 ապրիլի, 2021

Անգլիայի առաջնության 29-րդ տուրից հետաձգված խաղում Լոնդոնի «Տոտենհեմն» ընդունեց «Սաութհեմփթոնին»։

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկությունից հետո «Տոտենհեմի» գլխավոր մարզիչի պարտականությունները կատարող 29-ամյա անգլիացի Ռայան Մեյսոնի նորամուտը նոր պաշտոնում հաղթական էր։

Հյուրերն առաջինը հասան հաջողության։ 30-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Դենի Ինգսը։ 60-րդ րոպեին «Տոտենհեմի» պատասխան գոլը խփեց ուելսցի ենթահարձակվող Գարեթ Բեյլը, իսկ 90-րդ րոպեին 11 մետրանոցից հաղթական գոլի հեղինակ դարձավ հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը։

«Տոտենհեմը» 33 խաղից հետո 53 միավորով 6-րդն է, «Սաութհեմփթոնը» 14-րդն է՝ 36 միավոր։

Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր

«Տոտենհեմ» - «Սաութհեմփթոն»՝ 2։1 (տեսանյութ)

Գարեթ Բեյլ, 60, Սոն Հին Մին, 90, 11մ - Դենի Ինգս, 30



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։