Բունդեսլիգա․ «ՌԲ Լայպցիգը» պարտվեց հետնապահին (տեսանյութ)

22:24   20 ապրիլի, 2021

Գերմանիայի առաջնության 30-րդ տուրում «ՌԲ Լայպցիգը» հյուրընկալվեց հետնապահներից «Քյոլնին» եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։

Դաշտի տերերին հաղթանակ բերեց գերմանացի կիսապաշտպան Յոնաս Հեկտորի դուբլը։

«ՌԲ Լայպցիգը» 61 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Բավարիայից» (29 խաղ) հետ է 7 միավոր։ «Քյոլնը» նախավերջինն է՝ 26 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Քյոլն» - «ՌԲ Լայպցիգ»՝ 2։1 (տեսանյութ)

Յոնաս Հեկտոր, 46, 60 - Ամադու Այդարա, 59



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։