Հայաստանի գավաթ․ «Արարատն» ուժեղ էր «Արարատ-Արմենիայից»

20:20   20 ապրիլի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Արարատն» ընդունեց չեմպիոն «Արարատ-Արմենիային» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

Աչքի ընկան սերբ խաղացողներ Ուրոշ Նենադովիչն ու Մարկո Պրլեւիչը։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 1-ին։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը վիճարկում են «Ալաշկերտն» ու «Նոան», որոնց առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 1։1։

Հայաստանի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Արարատ» - «Արարատ-Արմենիա»՝ 2։0

Ուրոշ Նենադովիչ, 18, Մարկո Պրլեւիչ, 48

«Ալաշկերտ» - «Նոա»՝ 1:1

Ալեքսանդր Գլիշիչ, 82 (11մ) – Պետրոս Ավետիսյան, 66 (11մ) 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։