«Փյունիկը» հաղթեց «Ուրարտուին»

20:54   19 ապրիլի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 11-րդ տուրից հետաձգված խաղում «Ուրարտուն» սեփական խաղադաշտում ուժերը չափեց «Փյունիկի» հետ և պարտվեց նվազագույն հաշվով։ Հյուրերի հաղթական գոլն առաջին խաղակեսում հակագրոհի արդյունքում խփեց բրազիլացի կիսապաշտպան Հիգոր Լեիտեն, որը գոլի հեղինակ դարձավ երկրորդ խաղում անընդմեջ։

«Ուրարտուն» (16 խաղ) 24 միավորով 5-րդն է, իսկ «Փյունիկը» (18 խաղ) 21 միավորով բարձրացավ 7-րդ տեղ:

Հայաստանի առաջնություն, 11-րդ տուր

«Ուրարտու» - «Փյունիկ»՝ 0:1

Հիգոր Լեիտե, 26



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.