13:14 19 ապրիլի, 2021Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մարզպետ Գալստյանը ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը, hաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը:
Գալստյանը պետք է հանդես գար 92 կգ քաշային կարգում:
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ապրիլի 19-25-ը կայանալիք Եվրոպայի առաջնության ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Գևորգ Թադևոսյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ):
ԵԱ-ի առաջին օրը՝ ապրիլի 19-ին, Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Գոտեմարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 13:30-ին:
Գևորգ Թադևոսյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ ուժերը կչափի ադրբեջանցի Ալի Ռահիմզադեի հետ:
Արման Անդրեասյանը 1/8 եզրափակիչից կմեկնարկի լիտվացի Արտեմ Աուգայի հետ գոտեմարտով:
Արման Ավագյանը ևս առաջին գոտեմարտը կանցկացնի 1/8 եզրափակիչում, որտեղ կմրցի Գերմանիան ներկայացնող Էդուարդ Տատարինովի հետ:
Հրայր Ալիխանյանը պայքարի մեջ կմտնի ապրիլի 20-ին՝ 1/8 եզրափակիչում գոտեմարտելով ռուս Ռազամբեկ Ժամալովի հետ:
Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում ԵԱ-ին կմասնակցեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Վարուժան Գրիգորյանը (77 կգ) և Կարապետ Չալյանը (82 կգ)։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.