Անգլիայի գավաթ. Հայ ֆուտբոլիստուհին դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ և ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող (ֆոտո)

12:36   19 ապրիլի, 2021

Ֆուտբոլի կանանց Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Բլեքբերնը» 5:2 հաշվով հաղթել է «Վուլվերհեմփթոնին» և նվաճել հաջորդ փուլի ուղեգիր:

«Բլեքբերնի» առաջին գոլը 26-րդ րոպեին խփել է 17-ամյա հայ ֆուտբոլիստուհի Մարիա Էդվարդսը, որը ճանաչվել է նաև հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Խաղից հետո Մարիա Էդվարդսը գրառում է կատարել սոցցանցերում. «Թիմային լավ խաղ այսօր և դրական լիցքեր հաջորդ շաբաթվանից առաջ: Շնորհակալություն քվեարկելու համար»:

Մարիա Էդվարդսը վարձավճարով է հանդես գալիս «Բլեքբերնում»: Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդին»: Մարիան խաղացել է նաև կանանց Անգլիայի Մ-18 հավաքականում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։