Քոնոր Մաքգրեգորը հիշեցրել է կարիերայի ամենաարագ նոկաուտը

23:48   19 ապրիլի, 2021

UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը հիշեցրել է կարիերայի ամենաարագ նոկաուտը:

«Ուղիղ 10 տարի առաջ ես գրանցեցի ամենաարագ նոկաուտս մեկ հարվածով: Պրոֆեսիոնալ MMA-ի պատմության ամենաարագ նոկաուտներից մեկը: 3 վայրկյան, վաու»,- Ինստագրամում գրել է իռլանդացի մարտիկը՝ տեղադրելով նոկաուտի տեսանյութը:

Այդ մենամարտն անցկացվել էր 2011 թվականին Immortal Fighting Championship (IFC) մրցաշարում, որտեղ Մաքգրեգորը հաղթել էր Պեդի Դոերթիին:

Հիշեցնենք, որ այս օրերին 32-ամյա իռլանդացին պատրաստվում է ամերիկացի թեթև քաշային Դասթին Պորիեի հետ երրորդ մենամարտին, որը տեղի կունենա Լաս Վեգասում հուլիսի 10-ին կայանալիք UFC 264 մրցաշարում: Հունվարի 24-ին Աբու Դաբիի «Մարտական կղզում» անցկացված UFC 257 մրցաշարում Դասթին Պորիեն երկրորդ ռաունդում նոկաուտով հաղթել էր իռլանդացի մարտիկին: 

Մաքգրեգորը և Պորիեն հանդիպել էին նաև 2014-ի սեպտեմբերի 27-ին, երբ իռլանդացին հաղթել է տեխնիկական նոկաուտով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։