ՊՍԺ-ի հաղթանակն ու Մբապեի դուբլը (տեսանյութ)

16:55   18 ապրիլի, 2021

Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն տանը մրցեց «Սենթ Էթիենի» հետ։ Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը հաղթեց 3։2 հաշվով։

78-րդ րոպեին հյուրերի գաբոնցի հարձակվող Դենի Բուանգան բացեց խաղի հաշիվը, սակայն արդեն մեկ րոպե հետո ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն խփեց պատասխան գոլը։ 87-րդ րոպեին չեմպիոնները ստացան 11 մետրանոցի իրավունքը, որն արդյունավետ իրացրեց Մբապեն։ Հյուրերը ավելացված ժամանակում ֆրանսիացի հարձակվող Ռոմեն Ամումայի խփած գոլի շնորհիվ վերականգնեցին հավասարությունը, սակայն ՊՍԺ-ն հասցրեց խփել հաղթական գոլը։ Ավելացված 6-րդ րոպեին աչքի ընկավ արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին։

ՊՍԺ-ն 69 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Լիլից» հետ է 1 միավոր։ «Սենթ Էթիենը» 13-րդն է՝ 39 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 33-րդ տուր

ՊՍԺ - «Սենթ Էթիեն»՝ 3։2 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 79, 87, 11մ, Մաուրո Իկարդի, 90+6 - Դենի Բուանգա, 78, Ռոմեն Ամումա, 90+2



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։