22:26 17 ապրիլի, 2021Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում մրցեցին Լոնդոնի «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին»։ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած խաղում նվազագույն հաշվով առավելության հասավ գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը։
55-րդ րոպեին գերմանացի հարձակվող Տիմո Վերների փոխանցումից հետո աչքի ընկավ մարոկկացի կիսապաշտպան Հակիմ Զիեշը։
Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը ապրիլի 18-ին կվիճարկեն «Լեսթեր Սիթին» ու «Սաութհեմփթոնը»։
Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 15-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։
Անգլիայի գավաթ, կիսաեզրափակիչ
«Չելսի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1։0 (տեսանյութ)
Հակիմ Զիեշ, 55
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.