«Վեստ Հեմը» պարտվեց «Նյուքասլին» եւ մնաց չորրորդ տեղում (տեսանյութ)

17:29   17 ապրիլի, 2021

Անգլիայի առաջնության 32-րդ տուրում Լոնդոնի «Վեստ Հեմը» հյուրընկալվեց «Նյուքասլին» եւ պարտություն կրեց 2։3 հաշվով։

Դաշտի տերերի հաղթական գոլը 82-րդ րոպեին խփեց անգլիացի կիսապաշտպան Ջոզեֆ Ուիլոքը։

«Վեստ Հեմը» 55 միավորով չորրորդ տեղում է եւ 1 միավոր է հետ մեկ հանդիպում քիչ անցկացրած եւ երրորդ տեղում ընթացող «Լեսթեր Սիթիից», «Նյուքասլը» 15-րդն է՝ 35 միավոր։

Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր

«Նյուքասլ» - «Վեստ Հեմ»՝ 3։2 (տեսանյութ)

Իսա Դիոպ, 36, ինքնագոլ, Ժոելինտոն, 41, Ջոզեֆ Ուիլոք, 82 - Իսա Դիոպ, 73, Ջեսի Լինգարդ, 80, 11մ

Հեռացում՝ Քրեյգ Դոուսոն («Վեստ Հեմ»), 35, երկրորդ դեղին քարտ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։