«Լայպցիգը» և «Հոֆենհայմը» չպարզեցին հաղթողին (տեսանյութ)

01:11   17 ապրիլի, 2021

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 29-րդ տուրի մեկնարկային խաղում «Լայպցիգը» տանը գոլազուրկ ոչ ոքի խաղաց «Հոֆենհայմի» հետ:

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» պահեստայինների թվում էր և փոխարինման դուրս եկավ ավելացված ժամանակում

Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը 61 միավորով երկրորդ տեղում է և 4 միավոր հետ է մեկ հանդիպում պակաս անցկացրած առաջատար Մյունխենի «Բավարիայից»: «Հոֆենհայմը» 32 միավորով 11-րդ տեղում է:

Գերմանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Լայպցիգ» - «Հոֆենհայմ»՝ 0:0 (տեսանյութ)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։