ԵԼ․ Կիսաեզրափակիչում՝ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռոմա», «Վիլյառեալ» - «Արսենալ» (տեսանյութ)

00:52   16 ապրիլի, 2021

Իտալական «Ռոման», անգլիական «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» եւ իսպանական «Վիլյառեալը» դուրս եկան Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ։

Իտալական «Ռոման» տանը մրցեց Ամստերդամի «Այաքսի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։ Առաջինը հաջողության հասան հյուրերը, սակայն 72-րդ րոպեին իտալական թիմի բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն վերականգնեց հավասարությունը։

«Ռոմայի» մեկնարկային կազմում էր նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 87-րդ րոպեին։

Ամստերդամում տարած 2։1 հաշվով հաղթանակի շնորհիվ «Ռոման» շարունակում է պայքարը։

Լոնդոնի «Արսենալը» Չեխիայում խաղաց Պրահայի «Սլավիայի» հետ։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը հաղթեց 4։0 հաշվով։ Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1։1։

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում ընդունեց Իսպանիայի «Գրանադային» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

Առաջին խաղում մանչեսթերյան թիմը եւս հաղթել էր 2։0 հաշվով։

Իսպանական «Վիլյառեալը» հյուրընկալեց  խորվաթական «Դինամո Զագրեբին» եւ պարտության մատնեց 2։1 հաշվով։ Առաջին խաղում «Վիլյառեալը» հաղթել էր 1։0 հաշվով։

Կիսաեզրափակիչի զույգերն են «Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռոմա», «Վիլյառեալ» - «Արսենալ»։

Եվրոպայի լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղ

«Ռոմա»  (Իտալիա) - «Այաքս» (Նիդերլանդներ)՝ 1։1 (տեսանյութ), (առաջին հանդիպում՝ 2:1)

Էդին Ջեկո, 72 - Բրայան Բրոբի, 49

«Սլավիա» (Չեխիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 0։4 (տեսանյութ), (առաջին հանդիպում՝ 1:1)

Նիկոլյա Պեպե, 18, Ալեքսանդր Լյակազետ, 21, 11մ, 77, Բուկայո Սակա, 24

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Գրանադա» (Իսպանիա)՝ 2։0 (տեսանյութ), (առաջին հանդիպում՝ 2:0)

Էդինսոն Կավանի, 6, Խեսուս Վալիեխո, 90, ինքնագոլ

«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)՝ 2:1 (տեսանյութ), (առաջին հանդիպում՝ 1:0)

Պակո Ալկասեր, 36, Ժերար Մորենո, 43 - Միսլավ Օրշիչ, 74



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։