Եվրոպայի լիգա․ Առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

23:47   15 ապրիլի, 2021

Եվրոպայի լիգայում մեկնարկել են քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները։ Ավարտվել են առաջին խաղակեսերը։

Իտալական «Ռոման» տանը մրցում է Ամստերդամի «Այաքսի» հետ։ Առաջին խաղակեսում դարպասի գրավում չգրանցվեց։ «Ռոմայի» մեկնարկային կազմում է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Լոնդոնի «Արսենալը» Չեխիայում խաղում Պրահայի «Սլավիայի» հետ։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը հաղթում է 3։0 հաշվով։

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում ընդունել է Իսպանիայի «Գրանադային» եւ հաղթում է 1։0 հաշվով։

Իսպանական «Վիլյառեալի» եւ խորվաթական «Դինամո Զագրեբի» դիմակայության առաջին խաղակեսում հաջողության հասան դաշտի տերերը՝ 2։0։

Ընդմիջում է։

Եվրոպայի լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղ, առաջին խաղակես

«Ռոմա»  (Իտալիա) - «Այաքս» (Նիդերլանդներ)՝ 0։0 (առաջին հանդիպում՝ 2:1)

«Սլավիա» (Չեխիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 0։3 (տեսանյութ), (առաջին հանդիպում՝ 1:1)

Նիկոլյա Պեպե, 18, Ալեքսանդր Լյակազետ, 21, 11մ, Բուկայո Սակա, 24

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Գրանադա» (Իսպանիա)՝ 1։0 (տեսանյութ), (առաջին հանդիպում՝ 2:0)

Էդինսոն Կավանի, 6

«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)՝ 2:0 (տեսանյութ), (առաջին հանդիպում՝ 1:0)

Պակո Ալկասեր, 36, Ժերար Մորենո, 43



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։