Թուրքիան փորձել է Իտալիայից խլել Եվրո-2020-ի հանդիպումների անցկացման իրավունքը

22:50   15 ապրիլի, 2021

Թուրքիան փորձել է Իտալիայից խլել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի (Եվրո-2020) հանդիպումների անցկացման իրավունքը։ Այդ մասին հայտարարել է Իտալիայի առողջապահության փոխնախարար Անդրեա Կոստան։

«Մի քանի դիվանագիտական միջադեպեր ենք ունեցել Թուրքիայի հետ։ Մեր վարչապետի հայտարարություններից հետո նրանք փորձեցին խլել Իտալիայից Եվրո-2020-ի հանդիպումների անցկացման իրավունքը։ Բայց մեր երկիրը կընդունի այդ մրցաշարի իր հատվածը»,- Անդրեա Կոստայի խոսքը մեջբերում է calciomercato.it-ը։

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հայտարարել էր, որ Էրդողանը բռնապետ է։ Թուրքիայում պաշտոնական ներողություն էին պահանջել Իտալիայի կառավարությունից։

Ապրիլի 14-ին ՈւԵՖԱ-ն հայտարարեց, որ Հռոմի եւ Իտալիայի իշխանությունները երաշխավորել են երկրպագուների մուտքը Հռոմի «Օլիմպիական» ստադիոն տեղերի 25 տոկոսի չափով։ Դրանից հետո հաստատվել էր, որ Հռոմը կլինի Եվրո-2020-ի հանդիպումներ ընդունող քաղաք։

Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով մեկ տարով հետաձգված առաջնությունը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 11-ը Սանկտ Պետերբուրգում, Լոնդոնում, Մյունխենում, Հռոմում, Բուխարեստում, Կոպենհագենում, Ամստերդամում, Գլազգոյում, Բիլբաոյում, Դուբլինում, Բաքվում, Բուդապեշտում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։