Հայաստան - Շվեդիա հանդիպումը կանցկացվի «Ֆրենդս Արենայում»

16:22   15 ապրիլի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի և Շվեդիայի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպումը կանցկացվի Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հունիսի 5-ին Շվեդիայի մայրաքաղաքում կայանալիք խաղը կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին:

«Ֆրենդս Արենա» ստադիոնում 2017 թվականի մայիսին տեղի է ունեցել Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը հոլանդական «Այաքսի» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» միջև:

2012 թվականին բացված ստադիոնը հյուրընկալում է մոտ 50 հազար հանդիսական: «Ֆրենդս Արենայում» տնային հանդիպումներն է անցկացնում ԱԻԿ ակումբը:

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը 90-րդն է, իսկ Շվեդիան 18-րդ տեղում է։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացնելու նաև աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի հետ։



© 2022 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։