Չեմպիոնների լիգա. Ֆիլ Ֆոդենի ռեկորդները

10:44   15 ապրիլի, 2021

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիային» խփած հաղթական գոլի արդյունքում գրանցել է 2 տպավորիչ ցուցանիշ:

Դա 20-ամյա անգլիացու 6-րդ գոլն էր Չեմպիոնների լիգայում: Դա ռեկորդ է մինչև 21 տարեկան անգլիացի ֆուտբոլիստների շրջանում:

Մինչև այս այդ ցուցանիշով լավագույնն էին Ալան Սմիթը և Ջեյդոն Սանչոն, որոնք 5-ական գոլ էին խփել մինչը 21 տարեկանը:

Բացի այդ, Ֆոդենը մինչև 21 տարեկան երկրորդ ֆուտբոլիստն է, որը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին ու պատասխան խաղերում: 2016/17 մրցաշրջանում դա հաջողվել էր նաև ֆրանսիական ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։