Չեմպիոնների լիգա. Օրվա խաղերի անոնս

09:09   13 ապրիլի, 2021

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ապրիլի 13-ին տեղի կունենա քառորդ եզրափակիչի երկու պատասխան հանդիպումներ։

Մրցաշարի գործող հաղթող Մյունխենի «Բավարիան» կհյուրընկալվի ֆրանսիական ՊՍԺ-ին, իսկ Լոնդոնի «Չելսին» տնային հանդիպում կանցկացնի պորտուգալական «Պորտուի» հետ։ «Չելսի» - «Պորտու» հանդիպումը կանցկացվի չեզոք դաշտում՝ Սևիլիայի «Ռամոն Սանչես Պիսխուան» ստադիոնում:

Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23։00-ին։

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Չելսին» հաղթել է 2:0 հաշվով, իսկ «Բավարիան» պարտվել է 2:3 հաշվով: 

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպումներ

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 23։00 (առաջին հանդիպում՝ 3:2)

«Չելսի» (Անգլիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 23:00 (առաջին հանդիպում՝ 2:0)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։