«Լիվերպուլը» կամային հաղթանակ կորզեց ավելացված ժամանակում (տեսանյութ)

19:58   10 ապրիլի, 2021

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 31-րդ տուրում «Լիվերպուլը» 2:1 հաշվով տնային հաղթանակ տարավ «Աստոն Վիլայի» նկատմամբ:

Առաջին խաղակեսից հետո հյուրերն առջևում էին հաշվի մեջ, սակայն ընդմիջումից հետո «Լիվերպուլը» կամային հաղթանակ կորզեց: 57-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը, իսկ հաղթական գոլն ավելացված ժամանակում խփեց անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր Առնոլդը:

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 52 միավոր և հավասարվեց չորրորդ տեղում գտնվող «Վեստ Հեմին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: 

Անգլիայի առաջնություն, 31-րդ տուր

«Լիվերպուլ» - «Աստոն Վիլա»՝ 2:1 (տեսանյութ)

Մոհամեդ Սալահ, 57, Տրենտ Ալեքսանդր Առնոլդ, 90+1 – Օլի Ուոտկինս, 43



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։