17:53 10 ապրիլի, 2021Հայաստանում անցկացվող Our game ընկերական միջազգային մրցաշարի երկրորդ տուտում ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը ոչ ոքի խաղաց Հորդանանի թիմի հետ՝ 1:1:
Չարենցավանի քաղաքային ստադիոնում տեղի ունեցած հանդիպման հաշիվը 25-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի ավագ Օլգա Օսիպյանը, որի գոլին հյուրերը պատասխանեցին երկրորդ խաղակեսի սկզբնամասում:
Երկրորդ տուրի մյուս խաղում Լիտվայի հավաքականը 7:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Լիբանանի նկատմամբ:
Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 2:0 հաշվով հաղթել էր Լիբանանին, իսկ լիտվացիներն ուժեղ էին գտնվել Հորդանանից՝ 1:0:
Հայաստանի և Լիտվայի հավաքականները կմրցեն վերջին տուրում: Այդ խաղում կորոշվի մրցաշարի հաղթողը:
Our game, երկրորդ տուր
Հայաստան – Հորդանան՝ 1:1
Օլգա Օսիպյան, 25 – Մայսա Ջբարահ, 56
Լիտվա – Լիբանան՝ 7:1
Ռիմանտե Յոնուշայտե, 5, 16, 43, Լյուսյա Վայտուկայտիտե, 12 (11մ), 31, Ուգնե Լազդաուսկայտե, 34, Լաուրա Ռուզգուտե, 56 – Ֆարահ էլ Տայար, 32
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.