16:59 10 ապրիլի, 2021Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրում «Խիմկին» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ հետնապահ «Տամբովի» նկատմամբ: Տանտերերի հաղթական գոլը 59-րդ րոպեին խփեց ռուս կիսապաշտպան Դենիս Գլուշակովը:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արշակ Կորյանը «Խիմկիի» կազմում փոխարինման դուրս եկավ ավելացված ժամանակի երկրորդ րոպեին: 25-ամյա ֆուտբոլիստն առաջին անգամ դաշտ դուրս եկավ վնասվածքից հետո: Կորյանը նախորդ անգամ «Խիմկիի» կազմում խաղացել էր հունվարի 24-ին:
Ռուսաստանի առաջնություն, 25-րդ տուր
«Խիմկի» - «Տամբով»՝ 1:0
Դենիս Գլուշակով, 59
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.