12:33 10 ապրիլի, 2021Իտալական «Ռոմայի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն:
La Gazzetta dello Sport-ի համաձայն՝ 32-ամյա ֆուտբոլիստը վերականգնվել է վնասվածքից և կհայտավորվի «Բոլոնիայի» դեմ Իտալիայի առաջնության 30-րդ տուրի հանդիպմանը, որը տեղի կունենա ապրիլի 11-ին: Ամենայն հավանականությամբ, նա խաղը կսկսի պահեստայինների նստարանից:
Sky Sport-ը գրում է, որ Մխիթարյանը մարզվում է «Ռոմայի» ընդհանուր խմբում:
Հենրիխ Մխիթարյանն ուկրաինական «Շախտյորի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ստացած վնասվածքի պատճառով մարտի 12-ից բացակայում է խաղադաշտից: Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում «Ռոմայի» կազմում անցկացրել է 34 հանդիպում, դարձել 11 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.