Առաջատար «Լիլը» հաղթեց եւ 6 միավոր առաջ է ՊՍԺ-ից (տեսանյութ)

00:51   10 ապրիլի, 2021

Ֆրանսիայի առաջնության 32-րդ տուրում առաջատար «Լիլը» հյուրընկալվեց «Մեցին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

60-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց թուրք հարձակվող Բուրակ Յիլմազը, 89-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց թուրք պաշտպան Զեկի Չելիկը։

«Լիլը» 69 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող չեմպիոն ՊՍԺ-ից, որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Մեցը» 10-րդն է՝ 42 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 32-րդ տուր

«Մեց» - «Լիլ»՝ 0։2 (տեսանյութ)

Բուրակ Յիլմազ, 60, Զեկի Չելիկ, 89

Չիրացրած 11մ՝ Աարոն Լեյա-Իսեկա («Մեց»), 17



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։