ՉԼ. Շաբաթվա լավագույն խաղացողը «Ռեալից» է (ֆոտո)

16:33   9 ապրիլի, 2021

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումների լավագույն ֆուտբոլիստ:

Քվեարկության արդյունքում բրազիլացին առաջ է անցել Կևին Դե Բրույնեից («Մանչեսթեր Սիթի»), Կիլիան Մբապեից (ՊՍԺ) ու Ժորժինյոյից («Չելսի»):

Հիշեցնենք, որ Վինիսիուս Ժունիորի դուբլի շնորհիվ «Ռեալը» 3:1 հաշվով տնային հաղթանակ էր տարել Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» նկատմամբ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։