«Ալաշկերտի» ավտոբուսը չի կարողանում հասնել Գյումրի, «Շիրակի» դեմ խաղը 1 ժամով հետաձգվել է

15:02   9 ապրիլի, 2021

Գյումրիի «Շիրակի» ու Երևանի «Ալաշկերտի» միջև ֆուտբոլի Հայաստանի առաջնության 19-րդ տուրի հանդիպումը հետաձգվել է մեկ ժամով, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

«Ալաշկերտի» ավտոբուսը չի կարողանում մտնել Գյումրի, քանի որ Արցախյան 44-օրյա պատերազմի ռազմագերիների հարազատները փակել են ճանապարհը՝ ի նշան բողոքի:

«Հաշվի առնելով այն, որ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի ավտոբուսը, որը թիմը տեղափոխում էր Գյումրի՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 19-րդ տուրի «Շիրակի» հետ հանդիպմանը, ճանանարհի արգելափակման պատճառով չի կարողանում մտնել Գյումրի, «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպման մեկնարկը հետաձգվում է 1 ժամով: ՀՖՖ-ն լրացուցիչ տեղեկություններ կտրամադրի՝ կապված իրավիճակի հետ»,- ասվում է ՀՖՖ-ի հայտարարությունում:

«Շիրակ» - «Ալաշկերտ» հանդպիպումը նախատեսված է անցկացնել ապրիլի 9-ին Գյումրիում: Խաղը 15:00-ի փոխարեն կմեկնարկի 16:00-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։