ԵԼ․ «Ռոման», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Վիլյառեալը» հաղթեցին, «Արսենալը» խաղաց ոչ ոքի (տեսանյութ)

00:52   9 ապրիլի, 2021

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում տեղի ունեցան քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները։ 

Իտալական «Ռոման» Ամստերդամում մրցեց հոլանդական «Այաքսի» հետ։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը հաղթեց 2։1 հաշվով։ Հաղթական գոլը 87-րդ րոպեին խփեց բրազիլացի պաշտպան Ռոժեր Իբանիեսը։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սրունքի մկանային վնասվածքից հետո դեռ չի վերադարձել իտալական թիմի կազմ եւ չէր մեկնել Նիդերլանդներ։

Լոնդոնի «Արսենալն» Անգլիայում խաղաց Պրահայի «Սլավիայի» հետ եւ հաղթանակը բաց թողեց ավելացված ժամանակում՝ 1։1։

Խորվաթիայի «Դինամո Զագրեբը» ընդունեց իսպանական «Վիլյառեալին» եւ պարտվեց 0։1 հաշվով։

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Իսպանիայում 2։0 հաշվով առավելության հասավ «Գրանադայի» նկատմամբ։

Պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 15-ին։

Եվրոպայի լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին խաղ

«Այաքս» (Նիդերլանդներ) - «Ռոմա»  (Իտալիա)՝ 1։2 (տեսանյութ)

Դավի Կլասեն, 39 - Լորենցո Պելեգրինի, 57, Ռոժեր Իբանիես,  87

«Արսենալ» (Անգլիա) - «Սլավիա» (Չեխիա)՝ 1։1 (տեսանյութ)

Նիկալա Պեպե, 86 - Տոմաշ Հոլեշ, 90+3

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 0։1

Ժերար Մորենո, 44, 11մ

«Գրանադա» (Իսպանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 0։2 (տեսանյութ)

Մարկուս Ռեշֆորդ, 31, Բրունու Ֆերնանդեշ, 90, 11մ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։