ՉԼ․ «Բավարիան» տանը պարտվեց ՊՍԺ-ին, «Պորտուն»՝ «Չելսիին» (տեսանյութ)

00:52   8 ապրիլի, 2021

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումներն անցկացրին Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ու Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին, պորտուգալական «Պորտուն» ու Լոնդոնի «Չելսին»։

Մյունխենում տեղի ունեցած դիմակայութան երդեն երրորդ րոպեին ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի փոխանցումից հետո գերմանացի Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը գրավեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։

28-րդ րոպեին դարձյալ Նեյմարի փոխանցումից հետո հյուրերի առավելությունը կրկնապատկեց բրազիլացի պաշտպան Մարկինյոսը։

37-րդ րոպեին դաշտի տերերից հաշվի տարբերությունը կրճատեց կամերունցի հարձակվող Էրիկ Շուպո-Մոտինգը։

60-րդ րոպեին «Բավարիայի» գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը վերականգնեց հավասարությունը, սակայն 8 րոպե անց Մբապեն ձեւակերպեց դուբլ՝ 3։2։ 

Հիշեցնենք, որ «Բավարիան» ու ՊՍԺ-ն հանդիպել էին Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանի եզրափակիչում։ 1։0 հաշվով հաղթել էր գերմանական թիմը։

Օրվա մյուս խաղում պորտուգալական «Պորտուն» տանը մրցեց «Չելսիի» հետ եւ պարտություն կրեց 0։2 հաշվով։ 32-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց լոնդոնյան թիմի անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթը։ 85-րդ րոպեին աչքի ընկավ անգլիացի պաշտպան Բեն Չիլուելը։

Պատասխան հանդիպումներն այս թիմերը կանցկացնեն ապրիլի 13-ին։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին խաղ

«Բավարիա» (Գերմանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 2։3 (տեսանյութ)

Էրիկ Շուպո-Մոտինգ, 37, Թոմաս Մյուլեր, 60 - Կիլիան Մբապե, 3, 68, Մարկինյոս, 28, 

«Պորտու» (Պորտուգալիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 0։2 (տեսանյութ)

Մեյսոն Մաունթ, 32, Բեն Չիլուել, 85



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։