Չեմպիոնների լիգա․ Առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

23:47   7 ապրիլի, 2021

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ընդունել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին։ Առաջին խաղակեսից հետո 2։1 հաշվով հաղթում է փարիզյան թիմը։

Արդեն երրորդ րոպեին բրազիլացի հարձակվող Նեյմարի փոխանցումից հետո աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։

28-րդ րոպեին դարձյալ Նեյմարի փոխանցումից հետո հյուրերի առավելությունը կրկնապատկեց բրազիլացի պաշտպան Մարկինյոսը։

37-րդ րոպեին դաշտի տերերից հաշվի տարբերությունը կրճատեց կամերունցի հարձակվող Էրիկ Շուպո-Մոտինգը։

Օրվա մյուս խաղում պորտուգալական «Պորտուն» տանը մրցում է Լոնդոնի «Չելսիի» հետ, որը հաղթում է նվազագույն հաշվով։ 32-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթը։

Ընդմիջում է։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին խաղ, առաջին խաղակես

«Բավարիա» (Գերմանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 1։2 (տեսանյութ)

Էրիկ Շուպո-Մոտինգ, 37 - Կիլիան Մբապե, 3, Մարկինյոս, 28

«Պորտու» (Պորտուգալիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 0։1 (տեսանյութ)

Մեյսոն Մաունթ, 32



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։