22:43 7 ապրիլի, 2021Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց 81 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցրեց չորրորդ տեղը (երկամարտ` 346 կգ, 150+196): Հրում վարժությունում բարձրացրած 196 կգ-ի շնորհիվ հայ մարզիկն արժանացավ փոքր բրոնզե մեդալի։
Հարությունյանը դարձել էր B խմբի հաղթող: A խմբի մրցման ավարտից հետո Հայաստանի ներկայացուցիչը պայքարն ավարտեց 4-րդ տեղում: Այս քաշում չեմպիոն դարձավ Իտալիան ներկայացնող Անտոնինո Պիցոլատոն 370 կգ երկամարտի արդյունքով, արծաթե մեդալակիր դրաձավ բուլղարացի Կարլոս Նասարը (369 կգ), իսկ բրոնզե մեդալակիր Լատվիան ներկայացնող Ռիտվարս Սուարեւս (347 կգ): 21-ամյա հայ ծանրորդին մեկ կիլոգրամ չհերիքեց մեծահասակների Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճելու համար:
Ապրիլի 3-ից մեկնարկած Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից մասնակցել է նաեւ կանանց հավաքականի 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը, որը երկամարտի 195 կգ արդյունքով գրավել է չորրորդ տեղը։
Եվրոպայի առաջնությանը Հայաստանը 14 ծանրորդով է ներկայացել: Ապրիլի 8-ին հանդես կգան 89 կգ քաշայիններ Անդրանիկ Կարապետյանը եւ Կարեն Ավագյանը:
Ապրիլի 9-ին մրցահարթակ դուրս կգա կանանց հավաքականից Լիաննա Գյուրջյանը 81 կգ քաշայինների պայքարում, տղամարդկանց հավաքականից Հակոբ Մկրտչյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը 96 կգ քաշայինների պայքարում:
Ապրիլի 10-ին Հայաստանը կունենա 4 մասնակից՝ 87 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը, տղամարդկանց 102 կգ քաշային կարգի ներկայացուցիչներ Սամվել Գասպարյանն ու Արսեն Մարտիրոսյանը:
Այդ օրը պայքարի մեջ կմտնի նաեւ Սիմոն Մարտիրոսյանը 109 կգ քաշային կարգում: Ապրիլի 11-ին, առաջնության վերջին օրը մրցահարթակ դուրս կգան գերծանր քաշային կարգի ներկայացուցիչները՝ +87 կգ՝ Արփինե Դալալյանը, Գոռ Մինասյանը եւ Վարազդատ Լալայանը (+109 կգ):
Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.