21:08 6 ապրիլի, 2021Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, խառը մենամարտերի մարզիկ Միհրան Հարությունյանը 5-րդ մենամարտն անցկացրեց MMA-ում եւ տարավ չորրորդ հաղթանակը։
Մոսկվայում ընթացող Eagles FC 35 մրցաշարում Հարությունյանը մրցեց ռուսաստանցի Ախմեդխան Ախմեդովի հետ եւ մենամարտն ավարտեց ժամանակից շուտ՝ 3 րոպե 17 վայրկյանում։
Միհրան Հարությունյանը դահլիճ մտավ Մոնթե Մելքոնյանի հայտնի խոսքերի ներքո՝ «Պետք է հիմա մեր ամբողջ ուժը դնենք այս գործի մեջ, հաղթենք...»:
Նրան ուղեկցում էր նաեւ հայկական տարազ հագած պարային խումբ, որը «Բերդ» պարեց նախքան Հարությունյանի ութանկյուն մտնելը: Միհրան Հարությունյանի մարտավկան MMA մարտիկ Էդուարդ Վարդանյանն էր:
Մենամարտի մեկնարկում ութանկյան մրցավարը -1 միավոր տվեց Միհրան Հարությունյանին ագրեսիվ վարք դրսեւորելու համար, բայց դա Միհրանին չխանգարեց առաջին վայրկյաններից մենամարտը վերցնել իր ձեռքը: Գցում ապա խեղդող հնարքով Հարությունյանը առավելություն ստացավ, ապա հարվածաշարով ժամանակից շուտ տեխնիկական նոկաուտ գրանցեց: Մենամարտը կանգնեցրեց ութանկյան մրցավարը:
25-ամյա Ախմեդովը նախքան այս, MMA-ում անցկացրել էր 6 մենամարտ, տարել 3 հաղթանակ ու կրել 3 պարտություն:
Հիշեցնենք, որ MMA-ում 32-ամյա Միհրան Հարությունյանը սրանից առաջ անցկացրած 4 մենամարտերից 3-ում հաղթել էր, 1-ում պարտվել: Նա նախորդ մենամարտն անցկացրել էր 2019 թվականի հոկտեմբերին` պարտվելով ղազախ Զասուլան Ակիմժանին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.