13:07 5 ապրիլի, 2021Վանաձորի «Լոռին» հանդես է եկել հայտարարությամբ․
«Հարգելի ֆուտբոլասերներ, «Լոռի» ՖԱ-ն ապրիլի 5-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա է ներկայացրել VBET Պրեմիեր լիգայից թիմը դուրս բերելու վերաբերյալ դիմումը։
ՀՖՖ (անկախ) բողոքարկման կոմիտեի անցկացրած քննությունն ու կայացրած որոշումները արդարացի չէին, ինչն այլ ելք չի թողնում, քան նման ցավալի եւ ծանր որոշում կայացնելը։
«Լոռի» ՖԱ-ն ավելի մեծ ուշադրություն կդարձնի Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի զարգացմանն ու սեփական սաների կրթմանը»,- նշվում է ակումբի հայտարարությունում։
Հիշեցնենք, որ «Լոռին» մարտի 16-ին բոյկոտել էր Երևանի «Արարատի» դեմ ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի հանդիպումը: Երևանի «Հանրապետական» ստադիոնում մեկնարկած խաղում «Լոռիի» ֆուտբոլիստները մրցավարի՝ խաղի մեկնարկն ազդարարող սուլիչից հետո լքեցին խաղադաշտը: Հանդիպումը չկայացավ, իսկ Վանաձորի թիմին ավելի ուշ գրանցվեց տեխնիկական պարտություն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.