20:02 4 ապրիլի, 2021Մոսկվայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարին մասնակցել է 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը, որը երկամարտի 195 կգ արդյունքով գրավել է չորրորդ տեղը։
Պոկում վարժությունում նա 90 կգ արդյունքով արժանացել է փոքր արծաթե մեդալի։ Հրում վարժությունում բարձրացրել է 105 կգ։
Չեմպիոնի կոչումը նվաճած ուկրաինացի Կամիլա Կոնոտոպը երկամարտում հավաքել է 208 կգ (95+113)։

Կանանց մրցաշարին կմասնակցեն նաեւ Լիանա Գյուրջյանը (81 կգ), Տաթև Հակոբյանը (87 կգ) և Արփինե Դալալյանը (+87 կգ):
Տղամարդկանց պայքարում Հայաստանը կներկայացնեն Ռաֆիկ Հարությունյանը, Կարեն Մարգարյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը, Կարեն Ավագյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը, Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը, Արսեն Մարտիրոսյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Գոռ Մինասյանը և Վարազդատ Լալայանը (+109 կգ):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.