ԱՊԼ․ Ամսվա լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը

17:35   2 ապրիլի, 2021

Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մարտին տեղի ունեցած Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումների արդյունքում ճանաչվել է ամսվա լավագույն մարզիչ, հաղորդում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։

Մրցանակին հավակնում էին նաեւ Գրեմ Փոփերը («Բրայթոն»), Բրենդան Ռոջերսը («Լեսթեր Սիթի») եւ Ուլե-Գունար Սուլշերը («Մանչեսթեր Յունայթեդ»)։

Մարտին տեղի ունեցած չորս խաղում «Չելսին» տարել է 3 հաղթանակ, մեկ հանդիպում ավարտել ոչ ոքի։

Հունվարին եւ փետրվարին լավագույն մարզիչ էր ճանաչվել կատալոնացի Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»)։

Ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Լեսթեր Սիթիի» նիգերիացի հարձակվող Կելեչի Իհեանաչոն, որը 3 խաղում խփել է 5 գոլ։

Լավագույնի կոչմանը հավակնում էին նաեւ «Չելսիի» դանիացի պաշտպան Անդրես Կրիստենսենը, որի մասնակցությամբ 3 խաղում թիմը գոլ բաց չի թողել, Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը (4 խաղում 3 գոլ, 2 գոլային փոխանցում), «Վեստ Հեմի» անգլիացի կիսապաշտպան Ջեսի Լինգարդը (2 խաղում 2 գոլ, 1 գոլային փոխանցում), «Մանչեսթեր Սիթիի» ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզը  (3 խաղում 3 գոլ), «Լիդսի» ֆրանսիացի դարպասապահ Իլան Մելիեն (3 խաղից մեկում գոլ բաց չի թողնել, կատարել է 16 սեյվ), «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի պաշտպան Լյուկ Շոուն, «Բրայթոնի» բելգիացի կիսապաշտպան Լեանդրո Տրոսարդը  (3 խաղում 2 գոլ, 1 գոլային փոխանցում)։

Հունվարին եւ փետրվարին Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։