23:09 1 ապրիլի, 2021Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի» 20-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է նորամուն ազգային թիմում։ Ռումինիայի հավաքականի հետ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ խաղում Սպերցյանը դուրս եկավ փոխարինման եւ դարձավ գոլի հեղինակ։
«Հույզերը խեղդում են, այսպիսի նորամուտի մասին միայն երազել կարելի է։ Ես մի փոքր ձախ էի, Խորեն Բայրամյանը փոխանցում կատարեց ինձ, տեսա առջեւում ազատ գոտօ, Ադամյանը բացվեց դեպի կենտրոն՝ իր հետ տանելով պաշտպանին։ Ես հարվածեցի, եղավ անդրադարձ պաշտպանից, հետո դարպասապահից եւ դարպասաձողից գնդակը հայտնվեց ցանցում։
Դաշտ դուրս գալուց առաջ մարզիչն ինձ խնդրեց լինել կենտրոնացած, խաղալ իմ դիրքում։ Մենք այդ պահին խաղում էինք երկու կենտրոնական կիսապաշտպանով։ Մարզիչը նաեւ հուշեց մնալ կենտրոնում, սպասել հակագրոհի։
Մեծ հպարտություն է, տվեցի բոլոր ուժերս։ Բոլոր տղաները պայքարեցին մինչեւ վերջ։ Դա ամենակարեւորն է, որ չհանձնվեցինք, կարողացանք գոլեր խփել»,- ասել է Էդուարդ Սպերցյանը։
Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնության ընտրական փուլը սկսեց երեք հաղթանակով եւ J խմբի առաջատարն է։ Երկրորդ եւ երրորդ տեղերում գտնվող Հյուսիսային Մակեդոնիան ու Գերմանիան ունեն 6-ական միավոր։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.