Ժիրայր Շաղոյանը՝ Հայաստանի հավաքականում իր խաղի մասին

18:18   1 ապրիլի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Երեւանի ԲԿՄԱ-ի 19-ամյա կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը մեկնաբանել է 3։2 հաշվով հաղթանակը Ռումինիայի թիմի նկատմամբ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրում։ Նա երկրորդ խաղն է անցկացրել իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմում՝ դուրս գալով փոխարինման։

«Չգիտեի, որ 21-րդ դարում ծնված առաջին ֆուտբոլիստն եմ հավաքականի՝ խաղադաշտ դուրս եկած։ Երբ իմացա, շատ ոգեւորվեցի եւ պարտավորվեցի շատ կարեւոր գործողություններ անել խաղադաշտում եւ օգնել թիմին իմ ամենաբարձր որակներով, ամենաբարձր աշխատասիրությամբ։

Ինձ մարզիչն օգտագործեց սկզբից 10 համարի դիրքում, հետո երբ նկատվեց, որ մրցակիցն ավելի շատ պաշտպանվում է եւ ավելի շատ պետք է եզրով գրոհենք, մարզիչն ասաց, որ դեպի եզր շարժվեմ եւ միայն առաջ շարժվեմ, որպեսզի գոլ խփենք։

Կարծում եմ՝ սրություն մտցրեցի ինչ-որ չափով։ Երբ հայտնվում եմ խաղադաշտում, ինձ շատ հանգիստ եմ դրսեւորում, եւ այսպիսի աջակցության ներքո չեմ կարող ուղղակի վատ հանդես գալ, բոլորը միասին օգնում են, թիմակիցները եւ անհհնար է վատ դրսեւորվել»,- ասել է Ժիրայր Շաղոյանը։

Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնության ընտրական փուլը սկսեց երեք հաղթանակով եւ J խմբի առաջատարն է։ Երկրորդ եւ երրորդ տեղերում գտնվող Հյուսիսային Մակեդոնիան ու Գերմանիան ունեն 6-ական միավոր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։